Լամին Յամալի զուգարան գնալու պատճառով Բարսելոնան Պորտուի դեմ 9 րոպե խաղացել 10 ֆուտբոլիստներով
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Պորտուին»։
Հանդիպման 71-80-րդ րոպեների ընթացքում «բլաուգրանան» խաղացել է 10 ֆուտբոլիստներով, քանի որ կատալոնական ակումբի 16-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը զուգարան էր գնացել։
Յամալն այդպես էլ խաղադաշտ չի վերադարձել. «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին նրա փոխարեն դաշտ է դուրս բերել Մարկոս Ալոնսոյին։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Խավին բացատրել է, թե ինչ է տեղի ուենցել.
«Հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ Լամինը սրտխառնոց ունի։ Բացի այդ, նա աղիների հետ կապված խնդիր ուներ։
Մենք փոխարինեցինք Յամալին, քանի որ վերջինս չէր կարող շարունակել հանդիպումը»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լամին Յամալ, Խավի, Չեմպիոնների-լիգա, Պորտու