Լամին Յամալը հերթական պատմական ռեկորդն է սահմանել
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցեց 1:1 հաշիվը։
Կատալոնական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը։
Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ու Squawka-ն հաստատում են, որ Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Յամալը «Նապոլիի» դեմ հանդիպման օրը եղել է 16 տարեկան և 223 օրական։
Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լամին Յամալ, Չեմպիոնների-լիգա