Իտալիայի ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը․ հայտնի են լավագույնները
Իտալիայի ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը Gran Galà del Calcio մրցանակաբաշխության շրջանակում։
Այսպիսով, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվեղ Կրիշտիանու Ռոնալդուն։
Լավագույն մարզչի կոչմանն է արժանացել Ջանպիերո Գասպերինին («Ատալանտա»), լավագույն ակումբի՝ «Ատալանտան»։
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)
Պաշտպաններ – Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Թեո Էրնանդես («Միլան»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա («Ինտեր»), Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»), Լուիս Ալբերտո («Լացիո»)
Հարձակվողներ Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
Լավագույն մրցավար է ճանաչվել Դանիելե Օրսատոն։
Լավագույն ֆուտբոլիստուհի՝ Քրիստինա Ջիրելի («Յուվենտուս»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Ատալանտա, Դանիելե Օրսատո, Թեո-Էրնանդես, Լեոնարդո-Բոնուչի, Լուիս Ալբերտո, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նիկոլո Բարելա, Չիրո Իմոբիլե, Պաուլո-Դիբալա, Ջանլուիջի Դոնարումա, Ջանպիերո Գասպերինի, Ռոբին Գոսենս, Ստեֆան դե Վրեյ, Քրիստինա Ջիրելի