Իտալական գրանդը հետաքրքրված է եղել Կազեմիրոյի ծառայություններով նախքան նրա` ՄՅՈՒ տեղափոխվելը
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոյի ապագան կարող էլ այլ ընթացք ստանալ։
Բանն այն է` ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նախքան բրազիլացի ֆուտբոլիստը կհամալրեր «կարմիր սատանաների շարքերը» «Յուվենտուսը» հետաքրքրված է եղել նրա ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ զանգահարել է Կազեմիրոյին` քննարկելու հավանական տրանսֆերը։
Այդուհանդերձ, կողմերն այդպես էլ չեն հասել համաձայնության, այդ պատճառով էլ գործարքի վերաբերյալ թուրինյան ակումբը որևէ պաշտոնական առաջարկ չկատարեց «Ռեալին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Կազեմիրոն կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «արքայական» ակումբին վճարել է 70 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կազեմիրո, Մանչեսթեր-Յունայթեդ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, տրանսֆերներ