Լապորտան Կումանին փոխարինողին գտել է Բունդեսլիգայում
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կատալոնական ակումբի ղեկին տեսնել Յուլիան Նագելսմանին, ով այս պահին գլխավորում է «Լայպցիգը»։
Հաղորդվում է, որ Լապորտան հարգանքով է վերաբերվում «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն ֆուկցիոներին ավելի շատ հետաքրքրում են այլ մասնագետներ, մասնավորապես` Նագելսմանը։
Ամեն դեպքում, Կումանը կմնա «կապտանռնագունների» ղեկին, եթե թիմը կարողանակ հաղթել Լա լիգան։
Ներկա պահին «Բարսան», Պրիմերայի շրջանակում անցկացրած 26 հանդիպումներից հետո, վաստակել է 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Ատլետիկոն» է, որը նույնքան հանդիպումներից հետո 6 միավոր ավել է վաստակել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բունդեսլիգա, Ժոան Լապորտա, Լա լիգա, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ