Թրիլլերային ավարտ Տորինո – Լացիո խաղում․ Լացիոյի գերկամային comeback-ը🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում շարունակվում են գերգոլառատ խաղերը։ 6-րդ տուրում «Տորինոն» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունել էր «Լացիոյին»։
Խաղն անհավանական սցենարով անցավ։ Խաղի 15-րդ րոպեին Անդրեաս Պերեյրան առաջ մղեց հռոմեական ակումբին, իսկ 19-րդ ու 24-րդ րոպեներին աչքի ընկան Բրեմերն ու Անդրեա Բելոտին ու առաջ մղեցին «Տորինոյին»։
49-րդ րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հաշիվը դարձրեց 2։2 և մինչև 87-րդ րոպեին հաշվի մեջ որևէ փոփոխություն չեղավ, սակայն ամեն ինչ դեռևս առջևում էր։
87-րդ րոպեին Սաշա Լուկիչը թվում էր՝ հաղթանակ գոլը խփեց «Տորինոյի» համար, սակայն նախ 90+5-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ 90+8-րդ րոպեին Ֆելիպե Կայսեդոն տուգանային հարվածի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում գրավեց Սալվատորե Սիրիգուի պաշտպանած դարպասը։
Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի սաները անհավանական Comeback գրանցեցին՝ հաղթելով 3։4 հաշվով։
Այս հաղթանակից հետո «արծիվները» վաստակեցին 10 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 1 միավորով 19-րդն է։
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Անդրեաս Պերեյրա, Բրեմեր, Լացիո, Չիրո Իմոբիլե, Սալվատորե Սիրիգու, Սաշա Լուկիչ, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Սիմոնե Ինձզագի, Տորինո, Ֆելիպե Կայսեդո