Թրիլլեր «Էլանդ Ռոուդում». Լիդսը գերկամային հաղթանակ տոնեց Բորնմութի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիդսը» «Էլանդ Ռոուդ» մարզդաշտում մրցեց «Բոնրմութի» դեմ։
Կարելի է ասել` յորքշիրյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Ռոդրիգո Մորենոն առաջ մղեց «Լիդսին»։
«Բալերը» շատ արագ ուշքի եկան սառը ցնցուղից և բաց թողած գոլից հետո առաջին իսկ լուրջ գրոհով հավասարեցրին հաշիվը. 7-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Տավերնիեն։
19-րդ րոպեին արդեն «Բորնմութն» առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Բիլինգը։
Գոլառատ հանդիպման մեկնարկից հետո կողմերը հանդարտվեցին և ընդմիջման գնացին 2:1 հաշվով։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 48-րդ րոպեին «Լիդսի» դարպասապահ Իլան Մելյեն ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, որն իր անվան դիմաց գրանցեց Դոմինիկ Սոլանկեն։
Թվում էր` այս հարվածից Ջեսի Մարչի սաներն այլևս ուշքի չեն գա, սակայն «Լիդսի» ֆուտբելիստներ իրենց մեջ ուժ գտան և ոչ միայն կրճատեցին ու հավասարեցրին հաշիվն, այլև կորզեցին գերկամային հաղթանակ։
Տանտերերի գոլերը խփեցին Սեմ Գրինվուդը, Լիամ Կուպերն ու Քրիսենսիո Սամերվիլը։
Նշենք, որ Սամերվիլը նախորդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում (2:1) նույնպես հերոսացել էր` խաղավերջում պարգևելով հաղթանակ իր թիմին։
Այսպիսով, յորքշիրցիները տպավորիչ comeback իրականացրին այս խաղում` հաղթելով 4:3 հաշվով, ինչից հետո վաստակեցին 15 միավոր և բարձրացան 12-րդ հորիզոնական։
«Բորնմութը», 13 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Լիդս, Ջեսի Մարչ, Ռոդրիգո Մորենո, Քրիսենսիո Սամերվիլ