Թրիլեր Լոնդոնում. Արսենալը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեսթերից🎥

Թրիլեր Լոնդոնում. Արսենալը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեսթերից🎥

28/09/2024 - 21:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում մրցեց առաջնության նորեկ «Լեսթերի» դեմ։

Գոլառատ ու թրիլերային խաղում «զինագործները» հաղթեցին 4:2 հաշվով։

Միկել Արտետայի գլխավորած թիմն առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Գաբրիել Մարտինելին ու Լեանդրո Տրոսարդը։

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «աղվեսները» Ջեյմս Ջասթինի դուբլի շնորհիվ հետ բերեցին կորցրածն ու հավասարեցրին հաշիվը։

Լոնդոնյան գրանդն ուներ խաղային հսկայական առավելություն, սակայն միայն 90+4-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել` ավելացված ժամանակում խփելով երկու գոլ։

Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Նդիդին, ապա աչքի ընկավ Կայ Հավերցը։

«Արսենալը» վաստակեց 14 միավոր և երրորդ տեղում է։ «Լեսթերը» 3 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023