Աղբյուր․ «Թուրքական ակումբը ցանկանում է վարձակալել Ազարին»
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, Թուրքիայի Սուպեր լիգան ներկայացնող «Ֆեներբախչեն» հետաքրքրված է «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեներբաչխեն» ցանկանում է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալել բելգիացի ֆուտբոլիստին։ Այդ գաղափարի մասին թուրքական ակումբը պատրաստվում է առաջարկ կատարել «արքայական» ակումբին, սակայն, «Ռեալը», դժվար թե, ընդունի այդ տարբերակը։
Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ» և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կարիերան շարունակելու է հենց «Ֆերենբախչեի» կազմում։
# Արսենալ, Էդեն-Ազար, Մեզութ Օզիլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆեներբախչե