Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը նույնպես եզրափակիչում է 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
26-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի դեմ և հաղթեց 5:1 հաշվով։
Ամոյանն ապրիլի 12-ին կպայքարի` Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալու համար։
Հիշեցնենք, որ Հայստանի ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի