Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում է 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում 26-ամյա ըմբիշը 7:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի