Էրիկսոն. «Սա կեղտոտ, քաղաքական ու կեղծ աշխարհ է»
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Յունաս Էրիկսոնը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրո-2020-ի վճռորոշ հանդիպումների մրցավարների ընտրության հարցում.
«Անցել է 5 տարի այն պահից, երբ սպասարկել եմ Եվրո-2016-ի Պորտուգալիա – Ուելս կիսաեզրափակիչ հանդիպումը։ Չնայած ես հպարտ ու երջանիկ էի, երբ հանդիպումը մեկնարկեց, սակայն իմ գործընկերները հիասթափված էին, և բոլորիս մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ մեզ չթողեցին սպասարկել եզրափակիչ հանդիպումը։
Ինձ հաճախ են տալիս հետևյալ հարցերը. ինչպե՞ս են ընտրում մրցավարներին վճռորոշ խաղերի համար, դա հաջողությո՞ւն է, նշանակում են այն մարդուն, ով ամենաքի՞չն է սխալներ թույլ տալիս, ո՞վ է իրականում գնահատում մրցավարի աշխատանքը և այլն։
Սա կեղտոտ, քաղաքական և կեղծ աշխարհ է, որտեղ լուրջ դերակատարություն ունեն կոռուպցիոն ռիսկերը, ծառայություններ մատուցելն ու ազգությունը։ Ֆուտբոլը, որի հիմքում ընկած են արդար խաղն ու հարգանքը, որի կանոնները հավասար են բոլորի համար, երբ լավագույն չորս հավաքականները հաղթելով ամենաշատ հանդիպումները, խաղալու են Լոնդոնում կիսաեզրափակչի շրջանակում….. սակայն, երբ բանը հասնում է մրցավարությանը, ամեն ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում` տվյալ օրվա քաղաքական օրակարգով։
Ոչ միշտ է, որ վստահություն են վաստակում նրանք, ովքեր ցույց են տվել լավագույն արդյունքները։ Այս անգամ այն մրցավարը, ով ողջ մրցաշարի ընթացքում որևէ սխալ թույլ չի տվել, վաղուց ուղարկվել է տուն։ Այդ որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի բարձրագույն մարմինների կողմից և որևէ կապ չունի Եվրոպայի առաջնության արդյունքների հետ։
Այն մրցավարները, ովքեր ունեն անհրաժեշտ կապեր, քաղաքական աջակցություն կամ էլ մրցաշարին ժամանել են ինչ-որ նշանակալի երկրից, շարունակում են սպասարկել հանդիպումները, սակայն հաճախ նրանք դրա մասին չեն էլ իմանում։ Այդուհանդերձ, շնորհավորում ենք այն մրցավարներին, ովքեր շարունակում են խաղեր սպասարկել։ Նրանց վրա չպետք է ստվեր ընկնի։
Սակայն, բոլորը պետք է իմանան, որ սա փտած աշխարհ է, որը շատ հեռու է լավ մշակույթից։ Հեռանկարների առումով, կարող եմ ասել, որ միայն երջանիկ եմ, որ դադարել եմ մրցավարական կարիերաս 3 տարի առաջ»,- գրել է Էրիկսոնը Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը` Իտալիա 1:1 (4:2) հանդիպումը սպասարկել է գերմանացի Ֆելիք Բրիխը։
Ինչ վերաբերում է Անգլիա – Դանիա հանդիպմանը, ապա այն սպասարկելու են հոլանդացիները` Դանի Մակելիի գլխավորությամբ։
# Դանի Մաքելի, ԵՎՐՈ-2020, Յոնաս Էրիկսոն, ՈւԵՖԱ, Ֆելիքս Բրիխ, ՖԻՖԱ