Եվրոպա լիգայում` անգլիական եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի եզրափակիչն անգլիական կլինի. միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։
«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլդ Թրաֆորդում» մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում մանկունիական գրանդը հյուրընկալվելիս հաղթել էր 3:0 հաշվով։
Պատասխան խաղն անցավ ավելի հանգիստ պայքարում, բայց «Յունայթեդը» կրկին հաղթեց` 4:1 հաշիվով։
Բասկերից 31-րդ րոպեին հաշիվը բացեց Միկել Խաուրեգիսարը, որին «կարմիր սատանաները» պատասխանեցին Մեյսոն Մաունթի դուբլով, Կազեմիրոյի ու Ռասմուս Հոյլունդի գոլերով։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով և 2021 թվականից հետո առաջին անգամ կխաղան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում։
Այդ հանդիպմանը զուգահեռ «Տոտենհեմը» մրցակցի դաշտում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։
Առաջին խաղում լոնդոնյան ակումբը տանը հաղթել էր 3:1 հաշվով։
Պատասխան խաղն Անգե Պոստեկօղլուի սաները նույնպես իրենց օգտին ավարտեցին` առավելության հասնելով 2:0 հաշվով։
«Խթաններից» դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Դոմինիկ Սոլանկեն ու Պեդրո Պորոն։
«Տոտենհեմը» նախորդ անգամ Եվրոպա լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճել էր 1984 թվականին ու դարձել հաղթող։ Այդ ժամանակ մրցաշարը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից