Եվրո-2020 -ի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Եվրո-2020-ի շրջանակում ավարտվել է խմբային փուլը և, ավանդույթի համաձայն, ամփոփում ենք տուրի լավագույնին։
Հունիսի 23-ին, երբ ավարտվեց մրցաշարի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրը, Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք այդ տուրի լավագույն ֆուտբոլիստին։
Քվեարկությունն անչափ թեժ է անցել հիմնականում երկու ֆուտբոլիստների միջև։ Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի և Լուկա Մոդրիչի մասին է։
Ամեն դեպքում, վճռորոշ է դարձել ընդամենը 1 ձայնը, ինչի արդյունքում Եվրո-2020-ի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորվաթիայի հավաքականի ավագը, ով ստացել է ձայների 27%-ը։
Մոդրիչը Շոտլանդիայի դեմ խաղում (3:1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով իր թիմին մրցաշարի D խմբում զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Կրիշտիանու Ռոնալդուն էլ, ստացած 26% ձայնով, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
36-ամյա հարձակվողը Ֆրանսիայի դեմ խաղում (2:2), երկու անգամ դիպում իրացնելով 11-մետրանոց հարվածը, ոչ միայն Պորտուգալիայի հավաքականին ոչ-ոքի կորզել, այլև դարձել է դուբլի հեղինակ ու խփած 5 գոլով գլխավորել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
3-րդ հորիզոնականը, ձայների 17%-ով, եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, ով Ֆրանսիա 2:2 Պորտուգալիա վերոնշյալ խաղում նույնպես դարձել է դուբլի հեղկնակ։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա, 9%)
5. Ժորժինիո Վեյնալդում (Հոլանդիա, 8%)
6. Շկեդրան Շաքիրի (Շվեյցարիա, 6%)
7. Պաբլո Սարաբիա (Իսպանիա, 3%)
8. Սթիվեն Ցուբեր (Շվեյցարիա, 2%)
9-10. Պիեր-Էմիլ Հոյբերգ (Դանիա, 1%)
9-10. Անդրեաս Քրիստիենսեն (Դանիա, 1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
