ԵԼ. «Նոայի» հավանական մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողին։
Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Աբովյանում։
Որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 28-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրագա, Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, Կլուժ, Նոա