Դինամիկ ֆուտբոլ Մյունխենում. Գերմանիան ու Անգլիան չպարզեցին հաղթողին🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում Գերմանիայի հավաքականը 2-րդ տուրում Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «բունդեսմանշաֆթը» արդեն 50-րդ րոպեին Յոնաս Հոֆմանի ջանքերով բացեց հանդիպման հաշիվը, սակայն խաղավերջում Նիկո Շլոտերբեկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Կարլոս Դել Սերո Գրանդեն Անգլիայի օգտին 11-մետրանոց նշանակեց, որն էլ 88-րդ րոպեին դիպուկ իրացրեց Հարի Քեյնը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Նշենք, որ այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
2-րդ տուրից A դիվիզիոնի 2-րդ խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Իտալիա – 4 միավոր
- Հունգարիա – 3 միավոր
- Գերմանիա – 2 միավոր
- Անգլիա – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Անգլիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Կառլոս Դել Սեռո Գրանդե, Հարի Քեյն, Յոնաս Հոֆման