Գարսիա. «Լավ խաղաղինք, սակայն հիասթափված ենք արդյունքից»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «աձուրիների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան.
«Մենք լավ խաղացինք, սակայն հիասթափված ենք արդյունքից։ Այսպիսին է ֆուտբոլը. հաղթելու համար պետք է գոլեր խփել։
Մենք պետք է առաջադիմենք, պետք է որոշակի պահերին ավելի զգոն խաղանք, ավելի շատ տիրենք գնդակին և լինենք ավելի ագրեսիվ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռուդի Գարսիա