Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հերքել է, որ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Հոֆֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոզենը հերքել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով.
«Չեմ մեկնաբանի Սպերցյանի և ակումբի այլ հնարավոր տրանսֆերների մասին լուրերը։ Մենք հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստների ծառայություններով»,- նշել է Ռոզենը Championat.com-ի թղթակցի հետ զրույցում։
Նշենք` կան տեղեկություններ, որ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող երկու ակումբներ, որոնց անունները չեն հրապարակվում։
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Օլիմպիկ Մարսելն» ու «Նիցցան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Ռոզեն, Բունդեսլիգա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հոֆֆենհայմ, Նիցցա, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել