Բունդեսլիգան բուռն կերպով վերադարձավ?
Կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական ողջ ֆուտբոլն ավելի քան երկու ամիս է դադարեցված է։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան է։ Գերմանիայում վերջին անգամ բարձր մակարդակով ֆուտբոլ խաղացել էին մարտի 11-ին, ինչից հետո ահագնացող համավարակի պատճառով այն ընդհատվել էր։ Բոլոր հանդիպումները դեռևս անցկացվելու են առանց հանդիսականների՝ փակ դռների հետևում։
Երեկ՝ մայիսի 16-ին, մեկնարկեց 26-րդ տուրը․ կայացել է 6 հանդիպում։
Առաջնության վերսկսումը համընկավ ռուրյան դերբիի հետ։ «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Շալկե-04»-ի դեմ՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Հանդիպման վիճակագրությունը բավականին խաբուսիկ է, քանի որ ըստ վիճակագրության՝ խաղն անցել է հավասար պայքարում, սակայն Լուսիեն Ֆավրի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ հաղթելով 4։0 հաշվով։
Վերսկման պահից առաջնության առաջին գնդակը հեղինակեց «դեղինների» գոլահար Էրլինգ Հալանդը, ով 9 խաղում արդեն դարձել է 10 գոլի հեղինակ։ Տանտերերի կազմից Ռաֆայել Գերեյրոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Տորգան Ազարն աչքի ընկավ մեկ անգամ։
«Բորուսիան» վաստակեց 54 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Բավարիային»՝ զիջելով մեկ միավոր։ Մյունխենյան ակումբն այսօր Բեռլինում կհյուրընկալվի «Ունիոնին: «Շալկեն» 37 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենայում» մրցեց եվրագավաթային տեղերի համար պայքարող «Ֆրայբուրգի» դեմ։
Յուլիան Նագելսմանի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն զգացնել էր տալիս ֆունկցիոնալ վատ վիճակը։ «Ֆրայբուրգը» առաջին խաղակեսի միջնամասում Վինչենցո Գրիֆոյի իրացրած անկյունային հարվածի խաղարկումից հետո կենտրոնական պաշտպան Մանուել Գուլդեն բացեց հանդիպման հաշիվը, ինչից հետո հյուրերը մեծամասամբ պաշտպանվում էին։
Խաղի մնացած հատվածում «Լայպցիգն» ուներ առավելություն, սակայն միայն 77-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ աչքի ընկավ Յուսուֆ Պոուլսենը։ Խաղի ամենավերջում «Ֆրայբուրգը» քիչ մնաց հաղթանակ կորզեր, սակայն 90+3-րդ րոպեին Ռոբին Կոխի խփած գնդակից հետո VAR-համակարգը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց։
«Լայպցիգը» կարևոր 2 միավոր կորցրեց։ «Ցլերը» վաստակեցին 51 միավոր, սակայն նահանջեցին 4-րդ հորիզոնական։ «Ֆրայբուրգը» ունի 37 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։
Առաջնության բացահայտումներից Մյունխենգլադբախի «Բորուսիան» առաջնությունը վերսկսեց վստահ հաղթանակով։ Մարկո Ռոզեի սաները հյուրընկավել էին ընթացիկ մրցաշրջանն անհաջող հանդես եկող «Այնտրախտին»՝ հաղթելով 1։3 հաշվով։
Հյուրերի կազմից աչքի ընկան Ալասան Պլեան, Մարկուս Թյուրամը, ինչպես նաև Ռամի Բենսեբիանի։ Տանտերերից միակ գնդակը խփեց Անդրե Սիլվան։
Մյունխենգլադբախը ներկայացնող կաումբը վաստակեց 52 միավոր շրջանցեց «Լայպցիգին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Անյնտրախտը» 28 միավորով 13-րդն է։
Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Աուգսբուրգ» 1։2 «Վոլֆսբուրգ»
«Հոֆֆենհայմ» 0։3 «Հերտա»
«Պադերբորն» 0։0 «Ֆորտունա Դյուսելդորֆ»
# Ալասան Պլեա, Այնտրախտ, Աուգսբուրգ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Լայպցիգ, Հերտա, Հոֆֆենհայմ, Մարկո Ռոզե, Մարկուս Թյուրամ, Յուսուֆ Պոուլսեն, Շալկե-04, Պադերբորն, Ռամի Բենսեբիանի, Վոլֆսբուրգ, Ֆորտունա, Ֆրայբուրգ