Բենզեման 2006 թ. ապրիլից ի վեր Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ 11-մետրանոցից վրիպած առաջին ֆուտբոլիստն է🎥
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային»։
«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոցն իրացնելիս։
Երկու դեպքում էլ «Օսասունային» փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2006 թ. ապրիլից ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից։
Վերջին անգամ մեկ խաղում երկու անգամ նշակետից վրիպել էր «Էսպանյոլի» նախկին հարձակվող Ռաուլ Տամուդոն, երբ 2006 թ. ապրիլի 4-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայացած խաղում (1:1) այդպես էլ չկարողացավ կոտրել «հնդկացիների» դարպասապահ Լեո Ֆրանկոյի դիմադրությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էսպանյոլ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռաուլ տամուդո, Ռեալ Մադրիդ, Սերխիո Էրերա, Օսասունա