«Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին»` դառնալով Լա լիգայի չեմպիոն 🎥
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։
Կատալոնական դերբիում վճռորոշ եղավ 53-րդ րոպեին Լամին Յամալի` հեռահար հարվածով խփած ֆանտաստիկ հարվածն ու 90+6-րդ րոպեին Ֆերմին Լոպեսի գոլը. «բլաուգրանան» հաղթեց 2:0 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 85-ի և առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` դառնալով Լա լիգայի չեմպիոն։
«Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը վերադարձրեց երկու տարի անց։ Ակումբը 2023 թ. չեմպիոնությունը կրկին ամրագրել էր «Էսպանյոլի» դեմ տարած արտագնա հաղթանակով (4:2)։ Ակումբն Իսպանիայում լավագույնն է արդեն 28-րդ անգամ։
«Էսպանյոլը» մնաց 39 միավորով և 16-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից