Բարսելոնան խոշոր վարկ է վերցրել
Ֆինանսական լուրջ խնդիրները «Բարսելոնայի» ղեկավարությանը ստիպել են խոշոր վարկ վերցնել։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը Goldman Sachs բանկից ստացել է 455 մլն եվրո։
Վարկը վերցվել է 10 տարով` տարեկան 1.98 տոկոսադրույքով։
Հիշեցնենք, որ «բլաուգրանասը» մոտ 1.3 մլրդ եվրոյի պարտք ունի, իսկ վերջերս ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարեց, որ «կապտանռնագույններն» իրենց եկամտի 103%-ը ծախսում են թիմի ֆուտբոլիստների ու անձնակազմի աշխատավարձերը վճարելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Goldman Sachs, Բարսելոնա, Ժոան Լապորտա