Լապորտա․ «Ես վստահ եմ, որ Մեսսին ցանկանում է մնալ»
Copa del Rey-ի եզրափակչում «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»՝ 31-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր։
Խաղից հետո կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոսել է հանդիպման իր տպավորությունների և թիմի ավագ ու առաջատար Լեո Մեսսիի մասին, ով այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով «Բարսելոնայի» երրորդ ու չորրորդ գոլերը․
«Հիանալի հանդիպում էր անհավանական մրցակցի դեմ խաղում։ Սա պետք էր խաղացողներին։ Մենք ուրախ ենք խաղացողների, մարզչական շտաբի և երկրպագուների համար։ Հուսով եմ՝ գավաթների երկար շարքում սա կլինի առաջինը։
Մենք երկար ժամանակ գավաթ չէինք նվաճել և շատ էինք ցանկանում հաղթել, իսկ Ռոնալդ Կումանը և նրա թիմը հիանալի են գլուխ հանում ամեն ինչից։ Ես շատ ուրախ եմ նրանց համար
Լեոն լավագույնն է աշխարհում և նա սերտորեն կապված է ակումբի հետ։ Ես վստահ եմ, որ նա ցանկանում է մնալ, իսկ մենք կներդնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի Մեսսին, իրոք, մնա մեր շարքերում։ Այսօր բոլորը տեսան, որ Մեսսիին հիանալի թիմ է աջակցում»,- նշել է 58-ամյա ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, սակայն արդեն կան խոսակցություններ, որ Ժոան Լապորտան նոր պայմանագիր է նախապատրաստում արգենտինացի ֆուտբոլիստի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Իսպանիայի գավաթ, Լեո Մեսսի