Բարսելոնային առաջարկել են Խավիի հեռանալուց հետո գլխավոր մարզիչ նշանակել Կոնտեին
«Բարսելոնան» շարունակում է գլխավոր մարզչի տարբերակներ դիտարկել։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանան» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է նշանակել այնպիսի մասնագետի, ով աշխատանքային հարուստ փորձ կունենա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ բարձրակարգ ակումբի կազմում։
Եթե կատալոնական ակումբին չհաջողվի նման մասնագետի հրավիրել, ապա, ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզիչ կշանակվի Ռաֆա Մարկեսը, ով այժմ մարզում է «Բարսելոնա Բ»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» արդեն հրաժարվել է Տիագո Մոտայի («Բոլոնիա») և Միչելի («Ժիրոնա») տարբերակներից։
Նշվում է, որ «կապտանռնագույններին» առաջարկվել է Խավիի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Անտոնիո Կոնտեին։
Այդուհանդերձ, իտալացի մասնագետի տարբերակը «բլաուգրանայի» ղեկավարությունն ամենաքիչն է քնարկում, քանի որ նրա խաղային փիլիսոփայությունը չի համապատասխաբում ակումբին։
Հատկանշական է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամենաշատը ցանկանում է հրավիրել Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ»), սակայն իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո Խավին հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Կոնտե, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի