Բարսելոնայի կիսապաշտպանը տեղափոխվում է Լայպցիգ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ցլերը» 18-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարեն 15 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին կմեկնի Լայպցիգ, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Մորիբան տեղափոխվելու է «Տոտենհեմ», սակայն Ռոմանոն հերքեց այդ տեղեկությունը` հաստատելով, որ լոնդոնյան ակումբն այդ տրանսֆերի հարցում որևէ բանակցություն չի վարել «Բարսելոնայի» հետ։
Հիշեցնենք, որ Իլայիշ Մորիբան «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլայիշ Մորիբա, Լայպցիգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո