Բարձրագույն խումբ. Լոռին հաղթեց Փյունիկին, Ալաշկերտը՝ Արցախին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ:
«Փյունիկը» հյուրընկալել է «Լոռիին». «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվել են 1:2 հաշվով:
Հանդիպման 29-րդ րոպեին Սանդի Ումարուն բացել է հաշիվը: 56-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը:
Տուրի մյուս խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին». հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփել է Գուստավո Մարմենտինին:
«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո 40 միավորորվ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 37 միավորով մնում է 4-րդ տեղում, «Լոռին» 5-րդն է 34 միավորով, իսկ «Արցախը» 17 միավորով 8-րդ տեղում է:
# Ալաշկերտ, Արցախ, Բարձրագույն-խումբ, Լոռի, Հայաստանի-առաջնություն, Փյունիկ