Բաբելը՝ Նագելսմանի մասին. «Երկու տարում նա ոչինչ չսովորեց»
Գերմանացի մարզիչ Մարկուս Բաբելը խոսել է Յուլիան Նագելսմանի՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին.
«Անկեղծ, երկու տարում նա այդպես էլ ոչինչ չսովորեց: Նա հաճախ իրեն առաջին պլան էր բերում, սակայն, երբ դու «Բավարիայում» ես, պետք է իմանալ, որ այստեղ աստղն ակումբն է, ոչ թե մարզիչը:
Միևնույն ժամանակ, թիմը հիանալի է համալրված, և մարզիչը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն իր հեղինակությունն, այլև պետք է երբեմն թողնի, որ թիմը գործի ինքնուրույն»,- Բաբելի խոսքերը մեջբերում է Blick-ը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Բավարիան» Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ արեց Յուլիան Նագելսմանին. նրան փոխարինել է Թոմաս Տուխելը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Մարկուս Բաբել, Յուլիան Նագելսման