Արսենալն իր պաշտպանի դիմաց 50 մլն եվրո կպահանջի ՊՍԺ-ից
Ինչպես տեղեկացնում է As-ը, հղում անելով СBS Sports-ին, «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի ծառայություններով։
Ֆրանսիական ակումբն ավելի վաղ փորձեր կատարել է՝ իսպանացի ֆուտբոլիստին ձեռքբերելու վերաբերյալ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել։
Աղբյուրի համոզմամբ՝ «Փարիզը» ինչպես նախկինում, այժմ նույնպես ցանկանում է Բելերինին տեսնել իր շարքերում։ Հաղորդվում է, որ «զինագործները» 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց 50 մլն եվրո կպահանջեն։
Բելերինի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Բելերինը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Հեկտոր Բելերին, ՊՍԺ, Պրեմիեր-լիգա