«Արսենալը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Ասթոն Վիլային» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։
«Զինագործներից» մեկական գոլ խփեցին Գաբրիելը, Մարտին Սուբիմենդին, Լեանդրո Տրոսարն ու Գաբրիել Ժեզուսը։ Հյուրերից աչքի ընկավ Օլի Վոթկինսը։
Լոնդոնյան գրանդը 45 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Ասթոն Վիլան», որը բոլոր մրցաշարերի նախորդ 11 խաղերում հաղթել էր, 39 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml