Արսենալը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Բրայթոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Բրայթոնը» հաղթեց 2:1 հաշվով։
«Ճայերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լեանդրո Տրոսարդն ու Էնոկ Մվեպուն, իսկ «Արսենալի» միակ գոլը խփեց Մարտին Էդեգորը։
Նշենք, որ մինչ այս հանդիպումը Գրեհեմ Փոթերի թիմը վերջին 7 խաղերում կրել էր 6 պարտություն` խփելով ընդամենը 1 գոլ։
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։
Միկել Արտետայի թիմը, կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 54 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բրայթոն, Գրեհեմ Փոթեր, Էնոկ Մվեպու, Լեանդրո Տրոսարդ, Մարտին-Էդեգոր, Միկել Օյարսաբալ