Փոխվել է Ատլետիկո – Չելսի հանդիպման անցկացման վայրը
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպման վայրը փոխվել է․ այն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համաճարակի նոր տեսակի բռնկման հետ ՝ ավելի վաղ փոխվել էին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպման վայրերը։ Նշված երկու հանդիպումներն էլ կանցկացվեն Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Տեղեկացնենք նաև, որ «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 23-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բուխարեստի ազգային մարզադաշտ, Լայպցիգ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պուշկաշ Արենա