ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների 📸
Մայիսի 19-ին ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. «Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն, Լոնդոնի «Արսենալը» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Լիվերպուլը»։
Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետեյալ տեսքը.
Դարպասապահ – Դավիդ Ռայա («Արսենալ»)
Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի»), Վիլիամ Սաիլբա («Արսենալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի»)
Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Էդեգոր («Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Քոուլ Պալմեր («Չելսի»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ»)
Գլխավոր մարզիչ – Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
Լավագույն ֆուտբոլիստ – Ֆիլ Ֆոդեն
Հիշեցնենք, որ Ֆիլ Ֆոդենը պաշտոնապես ճանաչվել է մրցաշարջանի լավագույն, իսկ Քոուլ Պալմերը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Էրլինգ Հոլանդը, խփած 27 գոլով, երկրորդ տարին անընդմեջ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, Interfootball, Telegram, ԱՊԼ, Դավիդ Ռայա, Էրլինգ Հալանդ, Լեանդրո Տրոսարդ, Խորհրդանշական հավաքական, Կայել Վոլքեր, Մարտին Էդեգոր, Յոշկո Գվարդիոլ, Ռոդրի, Ռուբեն Դիաշ, Վիլիամ Սալիբա, Տարվա լավագույն մարզիչ, Տարվա լավագույն ֆուտբոլիստ, Քոուլ Պալմեր, Ֆիլ Ֆոդեն