Անչելոտին տխուր վիճակագրություն ունի Գվարդիոլայի թիմերի դեմ խաղերում

Անչելոտին տխուր վիճակագրություն ունի Գվարդիոլայի թիմերի դեմ խաղերում

18/05/2023 - 11:29

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Ռեալ Մադրիդին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Կառլո Անչետոիի դեմ անցկացրած վերջին 8 խաղերում տոնեց 6-րդ հաղթանակը։

Առհասարակ, իսպանացի մասնագետը «Պապա Կատլոյի» թիմերի դեմ անցկացրել է 10 հանդիպում` տոնելով 6 հաղթանակ։

Իտալացի մասնագետը տոնել է միայն 3 հաղթանակ, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի, որն էլ գրանցվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում (1:1)։

Անչելոտին Գվարդիոլային երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի կիսաեզրափակիչի խաղերում, երբ կրկին մարզում էր «Ռեալ Մադրիդը»։

Այդ ժամանակ «արքայական» ակումբը երկու խաղերի արդյունքում 5:0 (1:0 և 4:0) հաշվով հաղթեց «Բավարիային»։

Այդ խաղից հետո իտալացի մասնագետը միայն 8 տարի անց` Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հաղթեց Գվարդիոլային` «Ռեալի» ղեկին լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» նկատամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023