ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը կարևոր տեղեկություն է ներկայացրել (լուսանկար)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Օրը լավ լուրով սկսեմ՝ առավոտյան խորհրդակցությունից հետո ՀՖՖ գործադիր տնօրենի աշխատասենյակում կախված քարտեզից «գողացված» պատառիկ է՝ նշված են այն համայնքները, որտեղ այս տարի կառուցվելու են ֆուտբոլի խաղադաշտեր (20*40):
Խոսքս հիշեք՝ մեկ–երկու տարի հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում ամենաֆուտբոլային երկիրից մեկը, շատ կարևոր մեկ բան ևս՝ թիրախը մարզերն են:Մնացածը պաշտոնապես կհայտնենք»:
Եգանյանը հրապարակել է նաև այս լուսանկարը,
