Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ 🎥

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ 🎥

22/09/2023 - 19:41

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նախ 10:4 հաշվով հաղթեց ռումինացի Նիկու Օժոգին, ապա 9:0 հաշվով ջախջախեց Ժոզեց Ռաուին (ԱՄՆ)։

1/4 եզրափակիչում Ալեքսանյանը կրկին շանս չտվեց մրցակցին և կրկին հաղթեց 9:0 հաշվով` պայքարից դուրս թողնելով չեխ Արթուր Օմարովին։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Մինդաուգաս Վենցկանտիսի (Լիտվա) դեմ` հաղթելով կրկին 9:0 հաշվով։

Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը սեպտեմբերի 23-ին կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Եզրափակիչում Արթուրը կգոտեմարտի կուբացի Գաբրիել Կինդելանի դեմ։

Բացի այդ, Ալեքսանյանը նվաճեց նաև 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որը տեղի կունենա Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023