Վինիսիուսը երկար ժամանակով կբացակայի
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Այաքսի» հետ խաղում «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել:
«Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացին բուժզննում է անցել. ախտորոշվել է աջ ոտքի կապանների կտրվածք:
Նշվում է, որ Վինիսիուսի ապաքինման համար պահանջվելու է նվազագույնը 2 ամիս:
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը 28 հանդիպման է մասնակցել՝ խփելով 4 գոլ: