Կարապետյանի և Անգուլոյի առաջին գոլերը․ Արարատ-Արմենիան տարին մեկնարկեց հաղթանակով🎥
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 6-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը։
Կարելի է ասել, որ Եղիշե Մելիքյանի սաները հանդիպումը սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ 8-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց Նիկիտա Տատարկովը։
Բաց թողած գոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն և նախքան ընդմիջման գնալը հաջողվեց վերականգնել հաշվի հավասակշռությունը։ 45+2-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգի կատարած փոխանցումից հետո լուսատախտակին 1։1 հաշիվը վառեց «Արարատ-Արմենիայի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը՝ VBet Պրեմիեր լիգայի շրջանակում խփելով իր առաջին գնդակը։
51-րդ րոպեին Դավիդ Կամպանիայի թիմը շարունակեց իր հաջողությունը՝ առաջ անցնելով հաշիվ մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» ևս մեկ նորեկ Վբեյմար Անգուլոն։
Ինչպես հետագայում պարզվեց, Անգուլոյի գոլը կամային հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային», ինչը հնարավորություն տվեց ակումբին վաստակել 21 միավոր և վերադառնալ 1-ին հորիզոնական։
21 միավոր է վաստակել նաև «Արարատը», սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հենց «Արարատ-Արմենիան»։
«Փյունիկը» մնաց 5 միավորով և զբաղեցնում է վերջին՝ 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալեքսանդր-Կարապետյան, Արարատ-Արմենիա, Դավիդ Կամպանիա, Եղիշե Մելիքյան, Վբեյմար Անգուլո, Փյունիկ