VAR-համակարգի մրցավարները վիճում են Լեսթեր – Վուլվզ հանդիպման վճռորոշ դրվագներից մեկի շուրջ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերեհմպտոնին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բավականին երկմտելուց հետո նոր ցույց տվեց նշակետը, քանի որ «գայլերի» լատերալ Մաքս Կիլմենը ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։
Այդ հանդիպման ընդմիջմանը Sky Sports-ը հետաքրքիր տեսանյութ հրապարակեց, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես են VAR-համակարգի սենյակում աշխատող մրցավարները վիճում 11 մետրանոցի հետ կապված։ Տեսանյութում մրցավարների հստակ խոսակցությունը չի հասկացվում, սակայն նրանց ժեստերից կարելի է գլխի ընկնել, թե ինչ են քննարկում բուռն կերպով։
Այդ դրվագի խնդիրն այն էր, որ գնդակը դիպել էր միջազգային օրենքներով ձեռքով խաղ համարվող և չահամարվող կետի սահմանին։ Այժմ լուսանկար կհրապարակենք, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե որտեղ պետք է գնդակը դիպչի, որպեսզի համարվի ձեռքով խաղ, իսկ որտեղ՝ չհամարվի։
# VAR, ԱՊԼ, Լեսթեր, Ջեյմի Վարդի, Վուլվերհեմփթոն