ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել Տուխելի հետ պայմանագիրը
«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է պահել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը գերմանացի մասնագետին կառաջարկի երկարացնել գործող պայմանգիրը մեկ տարով,- հայտնում է L’Equipe-ը:
Չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուն՝ ակումբում նրա աշխատանքից գոհ են:
Գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը. փարիզյան ակումբը ցանկանում է այն ևս 12 ամսով երկարացնել:
Տուխելը «ՊՍԺ»-ն գլխավորել է 2018 թվականի ամռանը՝ ստորագրելով երկու տարով պայմանագիր: