Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիգայի ֆուտբոլիստների արժեքները
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, Բունդեսլիգայի մեկնարկից առաջ թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Հերտայի» կիսապաշտպան Լուկա Տուզարը (20 մլն եվրո), «Բորուսիա Մյունխենգլադբխաի» պաշտպան Մաթիաս Գինտերը (32 մլն եվրո), ինչպես նաև նախորդ մրցաշրջանի իսկական հերոս Ռեբորտ Լևանդովսկին (60 մլն եվրո) գրանցել են 4 մլն եվրո աճ։
Ռոբերտ Լևանդովսկու թիմակիցներ Բենջամեն Պավարի (45 մլն եվրո) ու Թոմաս Մյուլլերի (35 մլն եվրո) տրանսֆերային արժեքն աժել է 5 մլն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանի իսկական բացահայտում Էրլինգ Հալանդի տրանսֆերային արեքն ավելացել է 8 մլն եվրոյով, իսկ խաղացողն այժմ գնահատվում է 80 մլն եվրո։
«Բավարիայի» հերթական ֆուտբոլիստները․
Լեոն Գորեցկա + 10 մլն = 60 մլն եվրո
Յոզուա Կիմիխ + 10 մլն եվրո = 85 մլն ովրո
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի բացահայտումներից մեկի՝ «Լայպիցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի արժեքն ավելացել է 15 մլն եվրոյով՝ հասնելով 60 մլն եվրո։
«Բորուսիա Դորտմունդը» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական գերտաղանդավոր պատանի ֆուտբոլիստին ձեռք բերեց։ Դորտմունդյան ակումբը 26 մլն եվրոյի դիմաց «Բիրմինգհեմից» գնեց 17-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ով արդեն 27 մլն եվրո, իսկ նրա արժեքն ավելացել է 16 մլն եվրոյով։
«Բավարիայի» նախավերջին ներկայացուցիչը մեր ցանկում Սերժ Գնաբրին է, ով իր արժեքին ավելացրել է ևս 18 մլն եվրո՝ հասցնելով այն 90 մլնի։ Այժմ Սերժը Բունդեսլիգայի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստն է՝ զիջելով միայն Ջեյդոն Սանչոյին, ով գնահատվում է 117 մլն եվրո։
Եվ վերջապես մյունխենյան ակումբի վերջին ներկայացուցիչը, ում տրանսֆերային արժեքը բարձրացրել է։ 19-ամյա վինգեր/եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսի գինը դարձել է 80 մլն եվրո՝ նախկին արժեքի համեմատ ավելանալով ևս 20 մլն եվրո։
# Transfermarkt, Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բենջամեն Պավար, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Թոմաս Մյուլլեր, Լայպցիգ, Լեոն Գորեցկա, Լուկա Տուզար, Հերտա, Մաթիաս Գինտեր, Յոզուա-Կիմիխ, Ջուդ Բելինգհեմ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի