Տոտենհեմ – Արսենալ՝ ոչ-ոքի. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Տոտենհեմ – Արսենալ՝ ոչ-ոքի. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

02/03/2019 - 18:29

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Արսենալին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Խաղի 16-րդ րոպեին Ռեմսին բացել է հաշիվը, իսկ 76-րդին Քեյնը հավասարեցրել է այն: Հանդիպման վերջին րոպեին Օբամեյանգը չի կարողացել հստակ իրացնել իր իսկ վաստակած 11 մետրանոցը. տանտերերին փրկել է Ուգո Լյորիսը: Ավելացված ժամանակում էլ Տորեյրան կարմիր քարտ է ստացել:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է մբողջ հանդիպմանը: Հայ ֆուտբոլիստը 58-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:

Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» 57 միավորով շարունակում է 4-րդ հորիզոնականը զբաղեցնել, «Տոտենհեմը» 3-րդն է 61 միավորով:


Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023