Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման տոմսերի գները սկսում են 1000 դրամից

Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման տոմսերի գները սկսում են 1000 դրամից

12/03/2019 - 13:38

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ
Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ 


Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով,- տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:


ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023