Տիտով. Ղազախստանը չի պարտվի Ռուսաստանին

Տիտով. Ղազախստանը չի պարտվի Ռուսաստանին

24/03/2019 - 14:10

«Ենիսեյի» գլխավոր մարզիչ Եգոր Տիտովն իր կարծիքն է հայտնել Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Ռուսաստանի և Ղազախստանի հավաքականների մրցավեճի մասին:

«Մեր թիմի համար պրոբլեմներից մեկը խոտածածկն է: Այն յուրահատուկ է, նրան անհրաժեշտ է սովորել: Նույն շոտլանդացիներն այդպես էլ չհամակերպվեցին: Անդրադարձը կարող է տարբեր լինել՝ նայած, թե գնդակն ինչպես է գլորվում:

Դե իսկ հիմա Ղազախստանը ոգևորված է Շոտլանդիայի հանդեպ տարած հաղթանակով: Թիմն ինքն իրեն հավատացել է, իսկ Ռուսաստանի դեմ տրամադրվածությունն անհավանական կլինի:

Դե իսկ բացի այդ, մեզնից չի խաղալու Գոլովինը. դա մեծ կորուստ է: Նաև Զոբնինը չկա, վնասվածք է ստացել Կուզյաևը…: Մեր միջին գիծը ընդհանրապես ոչ օպտիմալ վիճակում կլինի: Եվ դեռ չեն երևում մարդիկ, ովքեր թիմը իրենց հետևից կտանեն: Ձյուբան չի երևում այնպիսին, ինչպիսին անցած մրցաշրջանում էր:

Այնպես որ, այն մտքին կմնամ, որ Ղազախստանը չի պարտվի»,- Տիտովի խոսքերն է մեջբերում «Рейтинг букмекеров» կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023