«Ինտերը» սկսել է տարբերակներ դիտարկել կիսապաշտպան Քրիստաիան Էրիկսենին վաճառելու համար, ում հանել է տրանսֆերի։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, դանիացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն։ Բանն այն է, որ փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ շուտով կդառնա Մաուրիսիո Պոչետինոն, իսկ արգենտինացի մասնագետը Էրիկսենի հետ աշխատել է «Տոտենհեմում»։ Հակառակ ուղղությամբ, հնարավոր է, ուղևորվի ՊՍԺ-ի […]
Ավելին
Ինչպես հայտնի է, «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ժամանակներս գլխավորելու է ՊՍԺ-ն՝ փոխարինլեով Թոմաս Տուխելին, ով վերջերս պաշտոնանկ արվեց։ Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, արգենտինացի մարզիչը նշանակվելու դեպքում ՊՍԺ-ին խնդրելու է, որպեսզի ակումբը ձեռք բերի մի շարք ֆուտբոլիստների, որոնց հետ աշխատել է «Տոտենհեմում»։ Խոսքը Դելե Ալիի և Քրիստիան Էրիկսենի մասին է, ով ներկա […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի շուրջ ձևավորված էպոպեան կարծես թե մոտ է ավարտին։ Միլանյան ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան պաշտոնապես հաստատել է, որ ակումբը տրանսֆերի է հանել դանիացի ֆուտբոլիստին․ «Այո՛, ես կարող եմ հաստատել, որ Քրիստիան Էրիկսենը տրանսֆերի է հանվել։ Նա կհեռանա հունվարին, քանի որ չի մտնում մեր ծրագրերի մեջ։ Էրիկսենը դժվար ժամանակներ է ունեցել «Ինտերի» […]
Ավելին
«Ինտերը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենից բաժանվելու տարբերակներ, քանի որ դանիացի կիսապաշտպանը կարծես թե չի կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակներից մեկը «Արսենալին» փոխանակում առաջարկելն է։ «Ներաձուրիները» մտադիր են լոնդոնյան ակումբին Էրիկսենի փոխարեն ստանալ Գրանիտ Ջակային։ Հաղորդվում է, որ շվեյցարացի կիսապաշտպանը «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խաղային մոդելի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է իտալական Ա սերիյաի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արժեքային ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. 1․ Ամադ Տրաորե («Ատալանտա») + 15 մլն եվրո = 15 մլն եվրո 2. Վիտկոր Օսիմեն («Նապոլի») + 10 մլն եվրո = 50 մլն եվրո 3. Ֆրանկ Կեսիե («Միլան») […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերը» ցանկացել է փոխանակում իրականացնել «Բավարիայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկացել է պայմանագիր կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ՝ նրան փոխանկելով Քրիստիան Էրիկսենի հետ։ Նշվում է, որ կողմերը դիտարկում էին խաղացողիներին վարձակալելու տարբերաը․ դանիացի ֆուտբոլիստի պայմանագրում պետք է լիներ նաև գնման իրավունք։ […]
Ավելին
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին հաջողվել է բացահայտել Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին և նրանց աշխատավարձի չափը։ «Կալչիոյի» ֆուտբոլիստների շրջանակում ամենաբարձր աշխատավարձ ստանում են հետևյալ ֆուտբոլիստները․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 31 մլն եվրո 2․ Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս») – 8 մլն եվրո 3-5․ Ռոմելու Լուկակու («Ինտեր») – 7․5 մլն եվրո 3-5․ Էդին […]
Ավելին
Գրեթե 6 ամիս անց եվրագավաթային մրցաշարերը վերադարձան։ Օգոստոսի 5-6-ին կայանում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումները։ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց ԼԱՍԿ-ի դեմ։ Այդ դիմակայության առաջին խաղում մանկունյական ակումբը սույն թվականի մարտի 13-ին հյուրընկալվելիս հաղթել էր 5։0 հաշվով՝ լուծելով քառորդ եզրափակչի բոլոր հարցերը։ Պատասխան խաղում էլ Օլե-Գունար Սուլշերը մի շարք առաջատար ֆուտբոլիստների […]
Ավելին
Իտալիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը, որը կայացել էր փետրվար ամսին, ավարտվել էր նեապոլիտանական ակումբի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման հենց մեկնարկում «Ինտերը» բացեց հանդիպման հաշիվը։ 2-րդ րոպեին անկյունայինից կատարած հարվածով աչքի ընկավ Քրիստաին Էրիկսենը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ, սակայն, հանուն արդարության նշենք, որ […]
Ավելին
Այսօր՝ հունիսի 13-ին, կայանում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Նապոլի» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 3-րդ րոպեին, «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Խաղի 21-րդ րոպեի դրությամբ դանիացու գոլը դեռևս միակն է։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հաղթել է 1։0 հաշվով։
Ավելին
1 5 6 7 8 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023