Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը, բուժզննումն ու նրա ներկայացումը նախատեսված են Եվրո-2020-ի ավարտից հետո, քանի որ նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում է մրցաշարին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «կարմիր սատանաները» […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն մամուլի ասուլիսի ընթացքում արդեն հաստատել է, որ «Բորուսիան» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. «Սանչոյի տրանսֆերի հետ կապված մենք համաձայնության ենք հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ջեյդոնը հեռանալու ցանկություն հայտնեց, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի տեղափոխության մասին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մեկ տարուց ավել տևած սագան ավարտվում է, իսկ կողմերը վերջապես համաձայնության են հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Սանչոյի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարելու է 90 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Նունու Էսպիրիտու Սանտուն։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի մինջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ պորտուգալացի մասնագետը նախքան լոնդոնյան ակումբը գլխավորելը մարզել է «Ռիու Ավեն» (2012-14 թթ.), «Վալենսիան» (2014-15 թթ.), «Պորտուն» (2016-17 թթ), ինչպես նաև 2017-21 թթ. եղել է «Վուլվերհեմպտոնի» գլխավոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ 61-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է չինական «Դալյան Պրոն», որտեղից հեռացել է ս/թ հունվարին։ Նշենք նաև, Բենիտեսը Պրեմիեր լիգայում աշխատելու հարուստ փորձ ունի, քանի որ 2004-10 թթ. մարզել է «Լիվերպուլը», […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Պաթսոն Դաքային։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա զամբիացի ֆուտբոլիստի ու «աղվեսների» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026. թ հունիսի 30-ը։ Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 30 մլն եվրո։ Հատկանաշական է, որ սա ավստրիական Բունդեսլիգայի ակումբների […]
Ավելին
«Բարսելոնայի» եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոն կարիերան կշարունակի «Լիդսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 24-ամյա պաշտպանը Յորքշիրը ներկայացնող ակումբի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը նոր ակուբի կազմում լինելու է տարեկան 2 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցամբ` կատալոնական ակումբը համաձայնել է ֆուտբոլիստին վաճառել […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով կանցկացնի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում «ռոսոներիներն» ունենալու են 21-ամյա կիսապաշտպանին 25 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունք։ Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» 30-31 մլն եվրոյի դիմաց Դիասին հետ գնելու իրավունք է ունենալու։ Հիշեցնենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիսիո Ռոմանոն, «Ինտերի» աջ եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կոմղերը վերջնական համաձայնության հասել են հունիսի 26-ի երեկոյան, իսկ 22-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Մարոկկացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որը նա կստորագրի միայն բուժզննում անցնելուց հետո։ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» կարծես թե այլևս միակ թեկնածուն չէ, որը պատրաստ ու ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լիվերպուլը» հարցում է ուղարկել փարիզյան ակումբին` պարզելու համար, արդյո՞ք այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր կլինի գնել Մբապեին, թե ոչ։ Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործնականում որևէ ակումբ չի կարող իրականացնել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023