Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպումից հետո «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և մտադիր է հեռանալ. «Հավանաբար սա իմ վերջին հանդիպումն էր «Բավարիայի» կազմում։ Այդ մասին ես չեմ կարող խոսել 100% վստահությամբ, սակայն մեծ է հավանականությունը, որ դա հենց […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Էրլինգ Հալանդի և Խուլիան Ալվարեսի տրանսֆերներից հետո մեծ է հավանականությունը, որ բրազիլացի հարձակվողը կկորցնի տեղը «քաղաքաբնակների» մեկնարկային կազմում։ Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Արսենալը», որը լրջորեն հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» Ժեզուսին ձեռք բերելու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիեան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։  Get German Football News-ը, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ «քաղաքաբնակների» և նորվեգացի ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 150 մլն եվրո։ Այդուհանդերձ, այդ կետն ուժի է մտնելու միայն Հալանդի ու ակումբի միջև պայմանագրի […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ Սկիրան հայտնել էր, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը «Բարսելոնայից» գնել է Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև` 2026 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը չի բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ բրազիլացի ֆուտբոլիստի գործարքի դիմաց «Վիլլան» վճարել է 20 մլն եվրո։ Բացի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալֆրեդ Շրյոդերը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Գերմանացի մասնագետն արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում ու 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հուլիս եղել է Էրիկ Տեն Հագի օգնականը, ում էլ […]
Ավելին
«Վեսթ Հեմն» անում է ամեն ինչ, որպեսզի ակումբի կիսապաշտպան Դեկլան Ռայսին պահի իր շարքերում Ինչպես տեղեկացնում է talkSPORT-ը, «մրճահարները» 23-ամյա կիսապաշտպանին առաջարկել են 8 տարվա պայմանագիր` շաբաթական 200 հազ. ֆունտ աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռայսը չի պատրաստվում նույն երկարաժամկետ պայմանագիր ստորագրել «Վեսթ Հեմի» հետ, քանի որ այդ փաստը կարող է խաչ քաշել նրա` գրանդ ակումբ տեղափոխության […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կարիենան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկա պահին նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո։ Դրա շնորհիվ` 21-ամյա ֆուտբոլիստն անմիջապես դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և կշրջանցի Հարի Քեյնին («Տոտենհեմ») ու Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»), որոնց տրանսֆերային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Ըստ հեղինակավոր Transfrrmarkt կայքի` ռուրյան ակումբը 20-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 30 մլն եվրո։ Նշենք, որ Ադեյեմին «Բորուսիայի» կազմում դառնալու է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը Էրլինգ Հալանդի տրանսֆերի հարցում սկզբունքային համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Ըստ հեղինակավոր հեղինակավոր Transfermarkt կայքի` գործարքն արժեցել է 60 մլն եվրո։ Էրլինգ Հալանդը մանկունյական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը չի գերազանցի 375 հազար ֆունտ սթերլինգը. հենց […]
Ավելին
1 166 167 168 169 170 339

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025