ՖԻՖԱ-ն Ֆուտբոլային միջազգային ասոցիացիաների խորհրդի (IFAB) հետ համատեղ ներկայացրել է ուժի մեջ մտած նոր օրենքները։ Աշխարհի 2026թ. առաջնությունը կլինի առաջին խոշոր մրցաշարը, որտեղ կկիրառվեն ուժի մեջ մտած նոր օրենքները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Պիեռ Սաժը կնշանակվի «Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ 47-ամյա մասնագետը 2025թ. հուլիսից մարզում էր «Լանսը», որը նրա գլխավորությամբ 40 խաղում տարել է 28 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 8 պարտություն, դարձել Ֆրանսիայի փոխչեմպիոն ու երկրի գավաթակիր, նվաճել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է, որ ակումբը կպայքարի Չեմպիոնների լիգայի 16-րդ տիտղոսը նվաճելու համար, տեղեկացնում է Marca-ն։ ««Ռեալը» պատմության մեջ ամենաշատն է նվաճել եվրագավաթային գլխավոր տիտղոսը։ Վերջին անգամ դա եղել է 2024 թվականին։ Ուզում եմ շարունակել կառուցել մի ակումբ, որը կգլխավորի բոլոր ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային աղյուսակները։ «Ռեալը» մինչև վերջ կպայքարի […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Կոմոյում», տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը։ Մեկ ամիս առաջ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը զանգահարել է Հայաստանի ազգային հավաքականի ավագին` հայտնելով, որ նրան ուզուն է տեսնել իր թիմում։ 25-ամյա կիսապաշտպանն սպասում է «Բիանկոբլուի» հետագա քայլերին, քանի որ առաջարկ ունի նաև «Ալ Ահլիից»։ Սաուդյան ակումբն ուզում է […]
Ավելին
Միչելը նշանակվել է «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։ 50-ամյա մասնագետը 2021թ. հուլիսից մարզում էր «Ժիրոնան»։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 221 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 47 ոչ-ոքի, կրել 83 պարտություն։ «Բլանկիվերմելսը» իսպանացի մարզչի գլխավորությամբ Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը` […]
Ավելին
Դավիդե Անչելոտին նշանակվել է «Լիլի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 36-ամյա մասնագետը մարզել է միայն բրազիլական «Բոտաֆոգոն», որտեղ աշխատել է 2025թ. հուլիսից մինչև դեկտեմբեր։ Երիտասարդ մարզիչը մի շարք ակումբներում` Մադրիդի «Ռեալում», «Էվերթոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍժ-ում եղել է իր հոր` Կառլո Անչելոտիի օգնականը։ […]
Ավելին
Հունիսի 1-ին հեղինակավոր Transfermarkt կայքի` Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տվյալները թարմացնելուց հետո ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքն էականորեն աճել է։ Վրացի ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 140 միլիոն եվրո։ Նրա արժեքն ավելացել է միանգամից 50 միլիոնով։ 25-ամյա եզրայինն այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների շարքում իր թիմակիցներ Ժոաու Նևեշի ու Վիտինիայի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ` Դավիդ Ռայա («Արսենալ»)։ Պաշտպաններ` Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ»), Գաբրիել («Արսենալ»), Մարկինիոս (ՊՍԺ), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։ Կիսապաշտպաններ` Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Վիտինիա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենակ»)։ Հարձակվողներ` Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»` […]
Ավելին
ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն նշել է, որ ցանկանում է երրորդ անընդմեջ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, տեղեկացնում է RMC Sport-ը։ «Խոսելու ունակությունս կորցրել եմ։ Առաջին անգամը յուրահատուկ էր, բայց բոլորը ցանկանում էին հաղթել նաև երկրորդ տիտղոսը։ Շնորհակալ ենք մեր ընտանիքներին, եղբայրներին և քույրերին։ Այնքա՜ն եմ սիրում այս ակումբը, ու դեռ սա վերջը չէ։ Մենք հաղթեցինք երկրորդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»` երկրորդ տարին անընդմեջ նվաճելով «Ականջավոր գավաթը»։ Վճռորոշ 11-մետրանոցից հետո փարիզյան գրանդի ավագ Մարկինիոսը մոտեցել է դրվագի հակահերոս, «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսին և մխիթարել նրան։ 28-ամյա ֆուտբոլիստի վրիպումից հետո ՊՍԺ-ն ամրագրեց հաղթանակը։ Մարկինիոսն ու Գաբրիելը միասին հանդես են գալիս Բրազիլիայի ազգային հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026