Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն տանը մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Փարիզյան ակումբն առաջին կեսից հետո պարտվում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 48-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն, իսկ 51-րդ րոպեին` Վիտինիան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է ՊՍԺ-ի դեմ և առաջին կեսից հաղթում է 1:0 հաշվով։ «Բլաուգրանայի» կազմից 37-րդ րոպեին աչքի է ընկել Ռաֆինիան։ Զուգահեռաբար «Ատլետիկո Մադրիդը» տանը 2:0 հաշվով հաղթում է Դորտմունդի «Բորուսիային»։ Դիեգո Սիմեոնեի թիմից 4-րդ և 32-րդ րոպեներին աչքի են ընկել համապատասխանաբար Ռոդրիգո Դե Պոլն ու Սամուել Լինոն։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հանդերձարանում դժգոհ են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի խոտածածկի որակից։ Relevo-ն գրում է, որ «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն այդ խնդրի մասին խոսում են դեռ նախորդ մրցաշրջանից։ Ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կարծում են, որ խոտածածկի վատ որակը դանդաղեցնում է թիմի խաղը, հատկապես, եզրային գրոհների ժամանակ։ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է եղել այդ խնդիրը լուծել դեռ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպումը բաց է թողնելու ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ով դիմակայության առաջին խաղում արդեն 1-ին րոպեին դեղին քարտ ստացավ ու որակազրկվեց։ Չուամենին այդ խաղում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործների» կազմից աչքի ընկան Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը, իսկ «ռեկորդ մայսթերի» գոլերը խփեցին Սերժ Գնաբրին ու Հարի Քեյնը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումն անցավ պարզապես անհավանական պայքարում, որն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։ Բերնարդու Սիլվան արդեն 2-րդ րոպեին առաջ մղեց Պեպ Գվարդիոլայի թիմին, սակայն «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 12-րդ րոպեին Ռուբեն Դիաշը գրավեց սեփական դարպասը, իսկ 14-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 2:1 հաշվով։ Երկրորդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլին Կառլո Անչելոտիի թիմը 12-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Դիաշի ինքնագոլով ու 14-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլով։ Օրվա մյուս դիմակայությունում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Արսենալի» դեմ։ Առաջին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» տանը մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումը պարզապես անհավանական մեկնարկ ունեցավ. արդեն երկրորդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով։ Այդուհանդերձ, «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Նախ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուբեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3 4 214

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023