«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ազատ գործակալի կարգավիճակով, կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն առաջիկա շաբաթներին։ 22-ամյա դարպասապահի՝ ակումբից հեռանալու մասին արդեն ակնարկել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին․ «Մեր ճանապարհները բաժանվում են, և ես կարող եմ միայն ամենայն բարիք մաղթել այդպիսի զգայուն տղային, […]
Ավելին
Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։ Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
«Յուվենտուսի» 43-ամյա դարպասահապ Ջանլուիջի Բուֆոնը , հնարավոր է, կարիերան շարունակի Բ սերիան ներկայացնող «Մոնցա» ակումբի կազմում, որի սեփականատերը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է, ում ժամանակին պատկանել է նաև «Միլանը», իսկ ակոuմբի սպորտային տնօրենը Սիլվիո Բեռլուսկոնին է, ով այդ նույն պաշտոնը զբաղեցրել է նաև «ռոսոներիների» շարքերում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Գալիանին 2006 թ․ […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Բացառված չէ, որ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հռոմեական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Fottball Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել իր առաջատարներից մեկի՝ Հական Չալհանօղլուի համար։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլ» ակումբը թուրք ֆուտբոլիստին […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին դժգոհ է իր կարգավիճակից և, հնարավոր է, հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, արգենտինացի հարձակվողը մտադիր է վերադառնալ Ա սերիա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Վանդա Նարան, ով միաժամանակ նաև նրա կինն է, բանակցություններ է սկսել «Միլանի» և «Յուվենտուսի» հետ։ Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին փարիզյան […]
Ավելին
«Միլանի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, վնասվածքի պատճառով, բաց կթողնի Եվրո-2020-ը։ Այդ մասին տեղեկացնում է Շվեդիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջը։ 39-ամյա հարձակվողը հավաքականի մարզչական շտաբին արդեն տեղյակ է պահել, որ չի կարողանալու մասնակցել Եվրոյին։ Շվեդ հարձակվողը վնասվածք է ստացել մայիսի 9-ին Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսի» (3:0) դեմ կայացած խաղում։ Երկրորդ խաղակեսում […]
Ավելին
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես գիտեք, 32-ամյա ֆուտբոլիստի ու հռոմեական ակումբի միջև գործ պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերի միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, Մխիթարյանը կարող է ևս մեկ տարով երկարաձգել այն, սակայն նա, հնարավոր է, հեռանա ակումբից, ինչը կապված է Ժոզե Մոուրինիոյի՝ «գայլերի» գլխավոր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կարելի է ասել, որ միլայան ակումբի գոլային պահերն ավելի սուր էին․ աչքի ընկնելուն երկու անգամ մոտ էր Թեո Էրնանդես, մեկ անգամ՝ Բրահիմ Դիասը, սակայդ դրվագներից երկուսում Վոյցեխ Շյեսնին […]
Ավելին
2018 թվականի մարտի 4-ին ֆուտբոլային ողջ աշխարհը ցնցեց իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահը։ «Մանուշակների» պաշտպանը մահացել էր հյուրանոցի իր համարում (որպես ավագ՝ նրան առանձին սենյակի հնարավորություն էր տրվել) «Ուդինեզեի» դեմ խաղից առաջ։   Բժշկական հետազոտության արդյունքով հայտարարվեց, որ մահը վրա է հասել բրադիարիթմիայի հետևանք (խմբ․՝ սրտի զարկերը մեկ րոպեում պակասում են 60-ից): Ավելի ուշ Ֆլորենցիայի […]
Ավելին
1 44 45 46 47 48 80

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023