Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Ինտերը» վերջին 4 պաշտոնական խաղերում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։ «Ներաձուրիների» չոր շարքը շարունակվում է արդեն 403 րոպե։ Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին խոսել է իր թիմի անհաջող շրջանի մասին. «Ես հասկանում եմ, որ եթե թիմդ գոլի հեղինակ չի դառնում 4 […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին. ««Միլանը» լավ խաղաց և ավելիին էր արժանի, բայց եթե ամեն ինչ գնահատում ես երկխաղյա դիմակայության տեսանկյունից, ապա արդյունքից գոհ եմ։ Գիտենք, որ երկրորդ խաղում շատ դժվար է լինելու, բայց ես գոհ […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Իվուարցի ֆուտբոլիստի ու միլանյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։ «Բարսելոնան», որը տևական ժամանակ է հետաքրքրված է Կեսիեի ծառայություններով, ըստ իտալացի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունների, արագացրել է նրա հետ բանակցությունները` կատարելով նոր […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 10-րդ րոպեին, «ռոսոներիները» հաշիվը բացելու իրական հնարավորություն ունեին, սակայն Ալեքսիս Սալեմակերսի հարվածից հետո «Ինտերին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ապա Թեո Էրնանդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ հիմնականում հավասար պայքարի ականատես եղանք։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին` չբացելով […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Միլանը» կմրցի «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» մրեց «Նապոլիի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիքերից վրպեցին Լուիս Ալբերտոն, Չիրո Իմոբիլեն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ 52-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարը բավական թեժ է, սակայն արդեն երկու տուր է առաջատար երկու ակումբները` «Միլանն» ու «Ինտերը» միմյանց նվերներ են մատուցում` չտոնելով հաղթանակներ։ Այժմ մրցաշարային աղյուսակը, 57 միավորով, գլխավորում են «ռոսոներիները», իսկ «Ինտերը», 55 միավորով, 2-րդն է, սակայն «ներաձուրիները», համաքաղաքացիների համեմատ, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Նապոլին» իր ակտկվում ունի 54 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմը, չնայած ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը` ստեղծելով հատուկենտ իրական գոլային պահեր։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Այսպիսով, «Ինտերը» կրկին չկարողաղավ օգտվել «Միլանի» նվերից, որն ընթացիկ տուրում միավորներ կորցրեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 27-րդ տուրը, որի առաջին խաղում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Միլանը» մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ «ռոսոներիների» առավելությամբ, ովքեր էլ 29-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով բացեցին հաշիվը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց իր 8-րդ գոլն ու Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանի» լավագույն ռմբարկուն է։ Խփված գոլից հետո դաշտում, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 32-րդ վայրկյանին թուրինյան ակումբին առաջ մղեց Դուշան Վլահովիչը։ Ինչպես պարզվեց հետագայում, սերբ հարձակվողը խփել է Չեմպիոնների լիգայի պատմության 2-րդ ամենաարագ գոլը մրցաշարի դեբյուտանտների շրջանակում։ Այդ մասին հայտնում է MisterChip-ը։ Այդ ցուցանիշով նա զիջել է միայն «Սևիլիայի» […]
Ավելին
1 26 27 28 29 30 73

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023